Սույն Պայմաններում՝

«Մենք» և «Մեզ» դերանունները վերաբերում են «www.penbox.am»-ին։

«Դուք» և «Ձեր» դերանունները վերաբերում են պատվեր իրականացնող անձին։

penbox.am կայքում առկա ապրանքների գնումներն իրականացվում են հետևյալ Դրույթներին և Պայմաններին խստիվ համապատասխան (այսուհետ՝ «Պայմաններ»)։

Գնելով www.penbox.am կայքում առկա ապրանքները՝ Դուք համաձայնվում եք սույն Պայմանների հետ, ինչպես նաև համաձայնվում եք օգտագործել ձեռքբերած արտադրատեսակները և ապրանքները սույն Պայմաններին համապատասխան:

Արտադրատեսակները և ապրանքները հնարավոր է գնել www.penbox.am կայքում (այսուհետ՝ Կայք)՝ բանկային կրեդիտ քարտի միջոցով, օնլայն վճարային համակարգերի միջոցով, կամ առձեռն վճարման եղանակով:

Կայքում էլեկտրոնային պատվերը լրացնելով և տեղադրելով՝ Դուք տվյալ ապրանքների առաջարկ եք կատարում սույն Պայմաններին համապատասխան, ինչը մեր կողմից ընդունվելու դեպքում համարվում է պարտավորեցնող պայմանագիր։

Կայքի միջոցով առցանց կատարված գնումը համարվում է իրականացված այն պահից, երբ մեր կամ մեր կողմից ներդրված ավտոմատացված համակարգի կողմից կմշակվի Ձեր վճարումն ու այդ մասին Ձեզ կուղարկվի գործարքը հաստատող նամակ կամ մեր աշխատակիցը կկապնվի Ձեր հետ, որը կհամարվի Ձեր առաջարկի ընդունում։

Առաքման պայմաններ

  • Մինչև 10 000 ՀՀԴ գնման դեպքում առաքման արժեքը ք․ Երևանում կազմում է 1 000 ՀՀԴ։
  • 10 000 դրամից ավել գնման դեպքում առաքումը ք․ Երևանում կատարվում է անվճար։
  • Ք․ Երևանից դուրս առաքումը արժե 500 ՀՀԴ Հայփոստի միջոցով, իսկ արագ առաքման դեպքում ՝ 4 000 ՀՀԴ։

Բոլոր գներն ու սակագները ներառում են բոլոր կիրառելի հարկերն ու ավելացված արժեքի հարկը։

Վաճառված ապրանքները ենթակա են վերադարձի ըստ ՀՀ օրենքի։

Մենք պատասխանատվություն չենք կրում առցանց գնման ընթացքում Ձեր իսկ կողմից կատարված որևէ սխալի համար: