Free shipping on orders 10 000 AMD and up
PenBox- ն առաջարկում է գրենական պիտույքներ բացառիկ բրենդերի և արտադրողների կողմից: Ներկայացված ապրանքները առանձնանում են իրենց որակով, նրբագեղությամբ, նորարարական լուծումներով:
Մեր օնլայն խանութում կարող եք գտնել գրասենյակային պարագաների և աքսեսուարների լայն տեսականի:
Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք այցելել մեզ, ուրախ կլինենք դիմավորել Ձեզ PenBox խանութներում հետևյալ հասցեներով՝ Երևան մոլ 1-ին հարկ, Դալմա Գարդեն մոլ 2-րդ հարկ, Մաշտոցի 48 պող., Մոսկովյան 8 փող․։
Բարձրորակ հավաքածու Art Pen
Lyra բրենդի բարձրորակ Art Pen պրոֆեսիոնալ հավաքածու
Տարբեր չափերի մետաղական տուփերով Lyra բարձրորակ գրիչներ, որոնք օգտագործվում են գեղարվեստական դիզայնի, նկարչության և գծագրության համար։ Ջրի վրա հիմնված թանաքները պարզ են, պայծառ ու կայուն: Առկա են 50 տարբեր երանգներ։
10, 20, 30, 40 կամ 50 հատ մետաղական տուփեր։
Գունավոր մատիտ Graduate
Lyra Graduate՝ կենդանի գույների աշխարհ:
Վերջին սերնդի բարձրորակ գունավոր մատիտների հավաքածու։ Այս հաստ, հարուստ գույներով մատիտները ունեն չափազանց դիմացկուն 3․8մմ միջուկներ, հեշտ սրվող են։
Հավաքածուները բաղկացած են 12, 24 և 36 կտորներից։
Գունավոր մատիտների հավաքածու Rembrandt
Rembrandt գունավոր մատիտներ Lyra բրենդի կողմից։
Հավաքածուն կարող է ներառել մինչև 72 նմուշներ տարբեր գույների, ջրադիմացկուն։
Ֆորմատ: 12, 24 հատ մետաղական տուփ
Գունավոր մատիտների հավաքածու Rembrandt
Rembrandt գունավոր մատիտներ Lyra բրենդի կողմից։
Հավաքածուն կարող է ներառել մինչև 72 նմուշներ տարբեր գույների, ջրադիմացկուն։
Ֆորմատ: 12, 24 հատ մետաղական տուփ
Գրիչ/մարկեր Lyra Graduate Fineliner
Գրելու և նկարելու ոճ Lyra Graduate Fineliner-ով
Կատարյալ է գրելու, նկարելու, ուրվագծելու համար։
Թանաքը ջրային հիմքով է, առկա է 20 վառ գույներով։
Մարկերների հավաքածու Aqua Brush Duo
Եղիր կրկնակի կրեատիվ Lyra Aqua Brush Duo հավաքածուով
Երկծայր գրիչների հավաքածու բոլոր տարիքի նկարիչների, դիզայներների եւ էնտուզիաստների համար: Ծայրերը շատ դիմացկուն են և կարող են ապահովել նույն որակյալ արդյունքը երկար ժամանակ։ Ծայրերից մեկը թույլ է տալիս օգտագործել նկարչական տեխնիկա, իսկ մյուսը կառող է օգտագործվել նկարելու բարակ, կոկիկ գծեր կատարյալ գծանկարների համար։ Ջրի հիմքով պատրաստված թանաքները կարելի է իրար խառնել, որոնք կարելի է նաև օգտագործել որպես ջրաներկ։ Պարզապես պետք է լցնել թանաքը փայլուն մակերեսի վրա, խառնել ջրի հետ և ստանալ գեղեցիկ պատկերներ։
Պաստելների՝ շագանակագույն երանգների հավաքածու
Polycrayons Soft շագանակագույն երանգներ։ նկարչական կավիճներ
Արտիստների օգտագործման համար նախատեսված 12 պաստելների հավաքածու, ինտենսիվ, փայլուն գույներով: Ծայրերը կարող են օգտագործվել մանրուքներ նկարելու համար, իսկ հարթ մակերեսը նախատեսված է ավելի մեծ հատվածներ նկարելու համար: Այս հավաքածուի պաստելները ունեն բարձր ծածկողականություն և բաղկացած են շագանակագույնի տարբեր երանգներից:
Փաթեթը բաղկացած է 12 կտորից։
Ջնջիչ Lyra Combinate
Սկսիր նորից երկգույն Lyra ջնջիչի օգնությամբ
Մատիտի կամ թանաքի հետքերը հեռացնելու համար լավագույն լուծումը Lyra երկգույն ջնջիչն է: Հարմար է օգտագործել ամեն տիպի մակերևույթների համար։ Ջնջիչի կարմիր կամ սպիտակ մասը օգտագործվում է մաքրելու սև կամ գունավոր մատիտների հետքերը, իսկ կապույտ մասը մաքրում է թանաքի հետքերը։
Ջրաներկային մատիտներ 12 գույն Graduate Aquarell
Հեշտ օգտագործվող, վերջին սերնդի ջրաներկային մատիտներ անսահմանփակ երանգներ ստեղծելու համար: Մատիիտները պատրաստված են PEFC-ի կողմից սերտիֆիկացված փայտից, հեշտ են սրվում, ունեն 3.3մմ ամուր կաղապար։ Հավաքածուն ներառում է նաև խոզանակ գույնը տարածելու համար։